Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Թանգարան այցելել զլանում են»

«Թանգարան այցելել զլանում են»
19.06.2015 | 10:08

Ակսել Բակունցի տուն-թանգարանի բակում տեղադրվել է անվանի գրողի կիսանդրին: Քանդակագործը Միքայել Ղուկասյանն է: Հովանավորել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ Բակունցի ծննդյան օրը ամեն տարի նշում են մեծ շուքով, իրենց միանում են նաև մարզային իշխանությունները:
Գրողի ծննդյան116-ամյակը նշանավորվեց կիսանդրու բացմամբ: Տուն-թանգարանը հիմնանորոգվել է երեք տարի առաջ, նոր ցուցադրությունը բավականին ուշագրավ է, հրաշալի տեսք ունի տուն-թանգարանը` սկսած մուտքից: Այգին բարեկարգ է, պարիսպներով առանձնացված հարևան այգիներից, այստեղ բնակվում են նաև բակունցյան միրհավերը: Բայց Բակունցի տուն-թանգարանի ամենացավոտ խնդիրը եղել ու շարունակում է մնալ այցելուների պակասը: Կարո Վարդանյանը նշեց, որ միջոցառումները որպես կանոն բազմամարդ են, սակայն մնացած օրերին այցելություններ գրեթե չկան. «Չգիտեմ` տարածաշրջանի՞ առանձնահատկությունն է, թե՛ ուրիշ պատճառ կա: Եթե համեմատենք, մեր մյուս մասնաճյուղում` բարձրադիր Դսեղում գտնվող Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում, մանավանդ ամռան ամիսներին, ասեղ գցելու տեղ չի լինում: Իսկ Բակունցի տուն-թանգարանը Գորիսի կենտրոնում է, ճոպանուղու բացումից հետո դեպի Սյունիք, Տաթև հոսքը շատ է, բայց թե՛ մեր հանրապետության, թե՛ արտերկրի զբոսաշրջիկները թանգարան չեն մտնում»:
-Ի՞նչ է արվում տեղացիների և զբոսաշրջիկների ուշադրությունը գրավելու համար:
-Հնարավոր ամեն ինչ արել ենք, ամեն առիթով ծանուցում ենք, զբոսաշրջային բոլոր երթուղիների մեջ ներառված է տուն-թանգարանը, անգամ առաջարկել եմ երկու ցուցանակ տեղադրել քաղաք մտնող ճանապարհին և կենտրոնական հրապարակում: Այնպես ենք արել, որ Բակունցի տուն-թանգարանից է սկսվում Գորիսին նվիրված ավանդական տոնակատարությունը: Գորիսը քույր քաղաքներ ունի Ֆրանսիայում, Բելառուսում, այդ առիթն էլ ենք օգտագործում, էլի հարյուրավոր մարդիկ են լինում հանդիսությանը, բայց մյուս օրերին թանգարան այցելել զլանում են:
Ակսել Բակունցի տուն-թանգարանը հիմնադրվել է 1968-ին, Գորիսի այն տանը, որտեղ ծնվել է 20-րդ դարի խոշորագույն հայ արձակագիրը: Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղն է: Հիմնական ցուցանմուշների թիվը հասնում է 500-ի. առկա են նաև հազարավոր գիտաօժանդակ նյութեր: Այստեղ է պահվում նաև հարուստ գրադարանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1482

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ